Հնդկաստանի վարչապետն անվանել է Թրամփին Ամերիկայի հզոր նախագահ և Հնդկաստանի ընկեր
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին համարում է, որ Դոնալդ Թրամփը Ամերիկայի հզոր նախագահ եւ Հնդկաստանի իսկական ընկերն է: Մոդին հնչեցրել է իր այդ գնահատականը կիրակի Հյուսթոն քաղաքում (Տեխաս) տասնյակ հազարավոր հնդական սփյուռքի ներկայացուցիչների առաջ իր ելույթի ժամանակ: Ելույթը հեռարձակվել է Սպիտակ տան YouTube-ի ալիքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նա բազում նվաճումներ է կատարել ամերիկացի ժողովրդի եւ աշխարհի համար»,-հայտարարել է Հնդկաստանի վարչապետը՝ ԱՄՆ-ի նախագահի կողքին կանգնած: Մոդին անվանել է Հյուսթոնում միջոցառումը որպես «արտասովոր եւ աննախադեպ», որին տեղի հնդկական սփյուռքը փորձել էր հավաքել ԱՄՆ-ում արտասահմանյան առաջնորդների (բացի Հռոմի Պապից) այցերի պատմության մեջ ամենանշանակալի թվով մարդկանց:
«Մենք հանդիպել ենք (Թրամփի հետ) մի քանի անգամ, եւ ամեն անգամ նա ինձ համար չափազանց ջերմ, ընկերասեր, հյուրընկալ եւ էներգիայով լի ընդունելություն է կազմակերպել: Ես հիանում են նրանով ոչ միայն այդ պատճառով, նաեւ նրա՝ ազատության զգացման, Ամերիկայի հանդեպ սիրո, ապագային հավատալու եւ այն կրկին հզոր դարձնելու վճռականության համար»,-նշել է Մոդին: Նա շեշտադրել է ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ Սպիտակ տանը գործող վարչակազմի օրոք «Հնդկաստանը համարվում է իսկական ընկեր», եւ անվանել է Թրամփին «Հնդկաստանի իսկական ընկեր ու Ամերիկայի հզոր նախագահ»:
Կիրակի Հնդկաստանի վարչապետը Հյուսթոնում կլոր սեղանի շուրջ քննարկել է էներգաանվտանգության հարցերն էներգետիկ հատվածի ամերիկյան ընկերությունների ղեկավարների հետ: ԱՄՆ Մոդիի այցի ժամանակ նախատեսվում են ելույթներ ամերիկյան ծագմամբ հնդկացիների համար, հանդիպում Թրամփի հետ, մասնակցություն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքում: