ԱՄՆ-ը ձգտում է խուսափել Իրանի հետ պատերազմից. Պոմպեո
Միացյալ Նահանգները ձգտում են խուսափել Իրանի հետ պատերազմից, եւ Պարսից ծոցում լրացուցիչ զորքի տեղակայումը նախատեսված է «զսպման եւ պաշտպանության» համար, հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է Reuters-ը:
Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ Պոմպեոն հայտարարել է, որ վստահ է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրականացնի գործողություններ, եթե զսպմանն ուղղված այդ միջոցառումները հաջողության չհասնեն, եւ Իրանի բարձր ղեկավարությունը դա շատ լավ է հասկանում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը որոշել է Սաուդյան Արաբիա ուղարկել լրացուցիչ զորք Էր Ռիադի նավթային ձեռնարկությունների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման ֆոնին: