Երբեք ուշ չէ ինքն իրեն հարցնելը՝ գործով եմ ես զբաղված, թե՞ դատարկությամբ. Անտոն Չեխով
Ամեն ինչ նսեմանում է գրքի համեմատությամբ:
Ով ըմբոշխնել է ստեղծագործության հաճույքը, նրա համար դադարում են գոյություն ունենալ այլ հաճույքներ:
Գեղարվեստական ստեղծագործությունը պետք է արտահայտի որևէ մեծ միտք: Ստեղծագործությունը գեղեցիկ է իր լրջության մեջ:
Գիտությունը ամենաանրաժեշտը, ամենագեղեցիկը և ամենակարևորն է մարդու կյանքում:
Հարկավոր է ձգտել այն բանին, որ յուրաքանչյուր ոք ավելի շատ տեսնի ու իմանա, քան տեսել ու իմացել են նրա պապերն ու հայրը:
Երբեք ուշ չէ ինքն իրեն հարցնելը՝ գործով եմ ես զբաղված, թե՞ դատարկությամբ:
Քաղքենիությունը մեծ չարիք է, այն, ինչպես ամբարտակը գետի վրա, միշտ ծառայել է միայն լճացման համար։
Բուժել պետք է ոչ թե հիվանդությունները, այլ նրանց առաջացման պարճառները։
Զգուշացիր պաճուճազարդ լեզվից։ Լեզուն պետք է լինի պարզ ու գեղեցիկ։