Որքան գումար է Եվգենի Պետրոսյանը Փարիզում ծախսել երիտասարդ սիրուհու համար
Երգիծաբան Եվգենի Պետրոսյանը 30-ամյա երիտասարդ սիրելիի՝ Տատյանա Բրուխունովայի համար փարիզյան հանգստի ժամանակ ծախսել է կես միլիոն ռուբլի։ Հենց այս քաղաքում են հումորիստն ու նրա երկրորդ կեսը նշել Պետրոսյանի տարեդարձը, որը սեպտեմբերի 16-ին էր։
Պետրոսյանն առատաձեռն է գտնվել սիրելիին նվերներ մատուցելու հարցում, չնայած իր ծննդյան օրն է եղել։ Բրուխունովային նա անվանական օծանելիք է նվիրել եւ Tiffany & Co ապրանքանիշի զարդեր։
Հիշեցնենք՝ նախորդ տարվա աշնանը հումորիստ Եվգենի Պետրոսյանը սկանդալային ամուսնալուծություն ունեցավ կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից: Պարզվել էր, որ Եվգենի Վահանովիչը բավական վաղուց սիրավեպ ունի Տատյանա Բրուխունովայի հետ։