«Հուսով եմ՝ Շիրազի թանգարանը ֆիզիկապես մատչելի կդառնա սայլակով մարդկանց համար». Զարուհի Բաթոյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այցելելով Գյումրի ֆեյսբուքյան էջում Շիրազի թանգարանի վերաբերյալ գրառում է կատարել:
«Գյումրիում պատահաբար ինձ հանդիպեց Շիրազի թանգարանի տնօրենը և հրավիրեց իրենց մոտ, նշելով, որ մատչելի է: Բնականաբար սիրով ընդունեցի հրավերը: Աշխատակիցները հետաքրքիր տուր անցկացրեցին իմ և մյուս այցելուների համար: Թանգարանը լիքն էր մարդկանցով, հատկապես երեխաներով, բայց, ցավոք, մշակութային օջախն ադքան էլ մատչելի չէր: Միայն մուտքն էր հարմարեցված (հնարավորինս), բայց թե ինչպես պետք է սայլակով մարդը մտնելուց և շրջելուց հետո դուրս գա շենքից, չէին մտածել: Դրա փոխարեն աշխատակիցներն օգնում էին գրեթե ամեն սենյակ մտնելիս, ինչի համար շնորհակալ եմ: Հույս ունեմ, որ շատ շուտով թանգարանը իսկապես ֆիզիկապես մատչելի կդառնա բոլորի համար և մենք վերջապես կվերանայենք մատչելիության մասին մեր պատկերացումները, դրանք համապատասխանեցնելով վաղուց մշակված ստանդարտներին: Եվս մեկ անգամ շնորհակալություն: Էլի գուկամ»,-նշել է նա: