Ամերիկացի ուսանողների՝ պապյե մաշե տեխնիկայով պատրաստած 4-մետրանոց արձանը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում
Ամերիկյան Ինդիանա նահանգի համալսարանական ակումբի անդամները ստեղծել են արձան պապյե մաշե տեխնիկայով, որի բարձրությունը գերազանցում է 4 մետրը եւ որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդում է UPI-ը:
Ինդիանայի համալսարանի Գեղարվեստի ակումբում հայտարարել են, որ նրանց արձանը, որը ստեղծված է, մասնավորապես, ստվարաթղթից եւ 60 գալոն ցորենի մածուկից, 30 սանտիմետրով բարձր է՝ ի տարբերություն նախորդ ռեկորդակիր արձանի: