Կաշվե նորաձևություն (Լուսանկարներ)
Կաշվե հագուստը աշնանային ամենասիրելի թրենդներից է: Այն ոչ միայն գեղեցիկ է, այլեւ առանձնահատուկ սեքսուալություն է հաղորդում կառուցվածքին: Այս տարի հատկապես թրենդային են կաշվե զգեստները:
Իհարկե, դրանք չես կարող կրել առօրյայում, բայց կաշվե զգեստով կարող ես խենթացնող եւ սեքսուալ կերպար ստանալ ցանկացած միջոցառման դեպքում:
Այնուամենայնիվ, կաշվե զգեստ կրելը հեշտ չէ: Այն պետք է շատ զգույշ հարմարեցնել թե կառուցվածքին, թե ընտրված աքսեսուարներին, որպեսզի ձեր look-ը չդառնա վուլգար, կամ էլ՝ շատ ռոքային:
Այն կարելի է դարձնել դասականի ու սեքսուալի գեղեցիկ համադրություն, որով կհիացնեք շրջապատին:
Հայտնի կանանցից շատերն են կարմիր գորգին տարբեր առիթներին նախընտրել կաշվե զգեստներ: Մի քանի օրինակ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
Քիմ Քարդաշյան
Ջենիֆեր Լոպես
Պենելոպե Քրուզ
Ռիհաննա
Ջենիֆեր Լոուրենս
Քենդալ Ջեններ
Քայլի Ջեններ