Երգիծաբան Եվգենի Պետրոսյանը 30-ամյա երիտասարդ սիրելի՝ Տատյանա Բրուխունովայի համար փարիզյան հանգստի ժամանակ ծախսել է կես միլիոն ռուբլի
Երգիծաբան Եվգենի Պետրոսյանը 30-ամյա երիտասարդ սիրելի՝ Տատյանա Բրուխունովայի համար փարիզյան հանգստի ժամանակ ծախսել է կես միլիոն ռուբլի։ Հենց այս քաղաքում են հումորիստն ու նրա երկրորդ կեսը նշել Պետրոսյանի տարեդարձը, որը սեպտեմբերի 16-ին էր։
Հայտնի է, որ զույգը Փարիզի կենտրոնում շքեղ հյուրանոցում համար է վարձել։ Առավոտյան Բրուխունովան հաճախել է Laduree հրուշակեղենի խանութ, որտեղից գնել է թարմ մակարուններ։ Ճաշին եւ ընթրիքինՊետրոսյանն ու նրա օգնականը համտեսել են թանկարժեք խխունջներ։
Զույգը հասցրել է նաեւ Էյֆելյան աշտարակի մոտ դիմավորել մայրամուտը։ Պետրոսյանն առատաձեռն է գտնվել սիրելիին նվերներ մատուցելու հարցում, չնայած իր ծննդյան օրն է եղել։ Բրուխունովային նա անվանական օծանելիք է նվիրել եւ Tiffany & Co ապրանքանիշի զարդեր։ Տարեդարձի օրը զույգն այցելել է «Մուլեն Ռուժ»։ Այնտեղ երգիծաբանը ծախսել է 25հազար ռուբլի։
Սիրելիի համար Պետրոսյանը նաեւ ռոմանտիկ ընթրիք է կազմակերպել LouLou ռեստորանում։
Հիշեցնենք՝ նախորդ տարվա աշնանը հումորիստ Եվգենի Պետրոսյանը սկանդալի ուղեկցությամբ ամուսնալուծվել է կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից: Այդ ժամանակ պարզվել էր, որ Եվգենի Վահանովիչը բավական վաղուց սիրավեպ ունի Տատյանա Բրուխունովայի հետ, որի հետ հասցրել է լինել Եվրոպայում եւ այլ երկրներում: Ակտիվորեն քննարկվում էին նաեւ Տատյանայի հղիության մասին տեղեկությունները, որոնք հետագայում չեն հաստատվել: