Սեպտեմբերի 21-ին հազարավոր երևանցիներ առաջին անգամ էին Գյումրի եկել. Էդուարդ Աղաջանյան
Պարզվում է՝ սեպտեմբերի 21-ի անկախության տոնակատարության մասնակիցների մեջ հազարավոր երեւանցիներ առաջին անգամ էին Գյումրի եկել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Հաշվի առնելով, որ միջոցառման հետ կապված արձագանքները հիմնականում դրական են, կարելի է ենթադրել, որ Գյումրին կդառնա ներքին տուրիզմի կարեւորագույն ուղղություններից մեկը»,–նշել է նա։