Անճանաչելի դարձած Անջելինա Ջոլին խառնաշփոթ է առաջացրել (Լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի մասնակցությամբ սկսվել են Քլոի Չժաոյի «Հավերժները» ֆիլմի նկարահանումները։ Այն խոստանում է Marvel-ի աշխարհում դառնալ եւս մեկ գլուխգործոց։ Դերասանուհին, որը վերջին շրջանում քիչ առաջարկներ է ստանում, չէր կարող չհամաձայնել ֆիլմում կերտել գլխավոր դերերից մեկը։
Ֆիլմում նա հանդես է գալիս Տենա անունը կրող կերպարի դերում, որը կրողանում է թռչել, մի վայրից տեղափոխվել մեկ այլ վայր եւ գեներացնելուժեղ դաշտ։ Այս ամենով հանդերձ Տենան անմահ է։
Այս դերի համար դերասանուհին հաճախում է մարտական արվեստի դասընթացների։ Բացի այդ այս նախագծի համար Էնջին որոշել է մի որոշ ժամանակով փոխել արտաքինը։ Տեսախցիկի առջեւ նա շիկահեր է։ Ֆիլմի սյուժեն ստեղծողները հույժ գաղտնի են պահում, այդ իսկ պատճառով կադրերից ոչինչ հասկանալի չէ։
Հայտնի չէ նաեւ, թե Ջոլին փոխել է վարսերի գույնը, թե այն կեղծամ է։ Սակայն դերասանուհու կտրուկ կերպարանափոխությունը երկրպագուների շրջանում խառնաշփոթ է առաջացրել։ Ոմանք համարել են, որ բաց երանգի վարսերը շատ են հասարակացնում Էնջիին, մյուսներն էլ հակառակը՝ փորձում են համոզել, որ բլոնդը երիտասարդեցնում է արտիստուհուն եւ նա պետք է իրական կյանքում այս երանգի վարսերով մնա։