Իրանը մտադիր է ցանկացած անօդաչու խոցել, եթե նրանք խախտեն երկրի օդային տարածքը
Իրանը մտադիր է ցանկացած անօդաչու խոցել, եթե նրանք խախտեն երկրի օդային տարածքը՝ հայտարարել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին՝ հայտնում է Times of Israel-ը:
«Եթե մեկը հատի մեր սահմանները, մենք կխփենք նրանց»,- ասել է Սալամին: Նա նշել է, որ Իրանը ունի անօդաչու սարքեր հայտնաբերելու լավագույն հնարավորությունները: IRGC-ի գլխավոր հրամանատարն ավելացրել է, որ ցանկացած երկիր, որը որոշում կկայացնի հարձակվել Իրանի վրա, կտեսնի, որ իր տարածքը կդառնա «հիմնական մարտադաշտ»:
Սալամին իր հայտարարությունն արել է Saudi Aramco նավթային ընկերության ենթակառուցվածքների վրա հարձակման ֆոնին: «Անսար Ալլահ» շարժման հուսիթները պատասխանատվություն են վերցրել հարձակման համար, սակայն ԱՄՆ-ը միջադեպի համար մեղադրել է Իրանի իշխանություններին: Թեհրանը հերքել է իր առնչությունը միջադեպին։