Բրիտանիայի հետախույզները մտահոգված են, որ Ռուսաստանն ունի արքայազն Էնդրյուին վերաբերվող «կոմպրոմատ» Էփշթեյնի գործով
Բրիտանական հետախուզության ղեկավարները մտահոգված են հավանականությամբ, որ Ռուսաստանն ունի արգայազն Էնդրյուին վերաբերող կոմպրոմատ մուլտիմիլիոնատեր Ջեֆրի Էփշթեյնի սկանդալի շուրջ, հաղորդում է The Times-ը:
Ինչպես նշում է պարբերականը, MI6 բրիտանական հետախուզական վարչությունը, ամենայն հավանականությամբ, մտահոգված է ամերիկյան Ֆոլրիդա նահանգի նախկին սպայի գործողություններով, որին հասանելի էին Էփշթեյնի գործի նյութերը եւ որն ավելի ուշ տեղափոխվել էր Ռուսաստան:
Փալմ Բիչ շրջանի շերիֆի գրասենյակի նախկին տեղակալ Ջոն Դուգանի շուրջ առեղծվածային պատմությունը պարունակում է լրացուցիչ ապացույցներ, որ սեռական բռնության մեղադրանքից հեռվանալու արքայազնի բազում փորձերով նա չի կարող խուսափել Էփշթեյնի գործից:
Հիշեցնենք, որ Էփշթեյնի գործով մեղադրող կողմի ներկայացուցիչներից մեկը՝ Վիրջինիա Ժուֆրեն, հայտարարել էր, որ ինտիմ կապի մեջ էր եղել արքայազն Էնդրյուի հետ մուլտիմիլիոնատիրոջ լոնդոնյան տանը, երբ դեռեւս 17 տարեկան էր: Ինքը՝ Յորքի հերցոգը, հերքում է իր մասնակցությունը սկանդալին:
Ջեֆրի Էփշթեյնն ինքնասպանություն էր գործել օգոստոսին բանտում, երբ սպասում էր սեքս-ստրուկների առեւտրի գործով լսումներին: