Կարճ կիսաշրջազգեստ,սվիտեր. Իրինա Շեյքը՝ Միլանում
Միլանի նորաձևության շաբաթվա շոուների ընդմիջումների ընթացքում Իրինա Շեյքը սթրիթ-սթայլի համար ընտրում է հարմարավետ և նորաձև աշնանային կերպարներ: Լրագրողները երեկ աստղին նկատել են շատ գայթակղիչ հանդերձանքով:
Ոչ պաշտոնական օրվա համար 33-ամյա ռուս մոդելն ընտրել է Versace-ի հավաքածուից կարճ սև կիսաշրջազգեստ, նարնջագույն սվիտեր և Dr. Martens երկարաճիտ կոշիկներ: Դիմահարդարման փոխարեն՝ մոդելը նախապատվությունը տվել է բնական տեսքին և արևային ակնոցներին: