«Սիրում եմ ծայրահեղություններ»․ Ռևայի ազգությամբ հայ կնոջ լողափնյա սեքսուալ կերպարը
Հումորիստ, դերասան, երգիչ Ալեքսանդր Ռեւայի ազգությամբ հայ կինը՝ Անժելիկան, ամուսնու հետեւորդներին ու երկրպագուներին ուրախացնում է ընտանեկան լուսանկարներով։ Նա հիանալի կազմվածք ունի եւ երբեմն կիսվում է գայթակղիչ կադրերով։
Այսօր Անժելիկան հրապարակել է լողափնյա լուսանկար, որում կերպարանք է ընդունել սեւ երանգի, ատլասե մինի կիսատաբատով եւ նույն երանգի լողազգեստով։ «Ջուրը սառն է, արեւը՝ կրակ։ Սիրում եմ ծայրահեղություններ», – հրապարակմանը կից խաղարկային տոնով գրել է Ռեւան։
Հետեւորդները գնահատել են ծովափնյա լուսանկարը։ Նրանք գովել են Անժելիկայի սլացիկ եւ արեւայրուք ընդունած մարմինը։ Դիզայներ, աշխարհիկ կինը չի թաքցնում, որ իդեալական տեսք ունենալու համար շատ է աշխատում իր վրա։ Անժելիկան յոգայի իրական ֆանատ է, նա սպորտով է զբաղվում նաեւ հանգստի ժամանակ։
Օրերս Ալեքսանդր Ռեւան նշել է իր 45-ամյակը։ Արտիստը շքեղ երեկույթ էր կազմակերպել, որտեղ զվարճացել են Սվետլանա Լոբոդան, Լերա Կուդրյավցեւան, Վլադիմիր Պրեսնյակովը, Նատալյա Պոդոլսկայան, Վալերիան, Լոենիդ Ագուտինը եւ այլ աստղեր։