Ինդոնեզիան ցանկանում է քրեականացնել արտաամուսնական սեռական հարաբերությունները և միասեռ կապերը
Ինդոնեզիան նախատեսում է ընդունել նոր Քրեական օրենսգիրք, որը կքրեականացնի արտաամուսնական սեռական հարաբերությունները և նույնասեռականների կապերը: Նոր օրենսգրքի նախագիծը, որը նախատեսում է նաև տուգանքներ նախագահին վիրավորելու համար, ակնկալվում է, որ կընդունվի հաջորդ շաբաթ՝ հաղորդում է CNN-ը:
Human Right Watch իրավապաշտպան կազմակերպությունը քրեական օրենսգրքի նախագիծը անվանել է «աղետալի ոչ միայն կանանց, կրոնական և գենդերային փոքրամասնությունների, այլև բոլոր ինդոնեզացիների համար»: Իրավապաշտպանները նշում են, որ նոր օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ խտրական են կանանց, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների, կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, ինչպես նաև սահմանափակում են խոսքի և հավաքների ազատությունը: Կազմակերպությունը երկրի իշխանություններին կոչ է արել հրաժարվել այն ընդունելուց: