Ուկրաինայում 5-ամյա տղային բանակ են զորակոչել
Կիևի մարզի Գրեբենկի գյուղում բնակվող 5-ամյա տղային բանակ են զորակոչել: Զինկոմիսարիատից ուղարկված ծանուցման լուսանկարը Ֆեյսբուքում հրապարակել է երեխայի մայրը, գրում է РИА Новости-ն:
«Որդուս ծանուցում է եկել, բայց նա ընդամենը 5 տարեկան է»,- լուսանկարին կից գրել է կինը:
Համաձայն ծանուցման՝ տղան սեպտեմբերի 23-ին ծնողներից մեկի հետ պետք է գնա գյուղխորհուրդ և հաշվառման կանգնի տեղի զորակոչի կենտրոնում:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ խառնաշփոթն առաջացել է այն պատճառով, որ երեխայի ծննդյան տարեթիվը բնակչության ցուցակում փոխվել է՝ 2013-ից դառնալով 2003:
Գրեբենկի գյուղխորհուրդը ներողություն է խնդրել սխալի համար և հայտնել, որ նման դեպքերում պետք է զանգել վարչակազմին, այլ ոչ թե տեղեկությունը հրապարակել սոցկայքերում:
Այդպես են անում բոլոր նրանք, ովքեր հարգանքով են վերաբերում ուրիշների աշխատանքին: Եվ գիտեք ինչ՝ չի սխալվի նա, ով ոչինչ չի անում,-ասված է հաղորդագրությունում:
Դրանից հետո կինը ջնջել է գրառումը: