Վերջապես ապրում ենք պատմության մի անկրկնելի ժամանակաշրջանում. Մարիամ Փաշինյան
Վերջապես ապրում ենք պատմության մի անկրկնելի ժամանակաշրջանում, երբ գնահատվում է անհատական ջանքը, աշխատասիրությունը, անհատի երջանկությունը և քաղաքացու անձնական ներդրումը պետության զարգացման գործում: Այս մասին acebook-ի իր էջում գրել է Մարիամ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Նախկինում քարոզչությունը, անդադար տիրող կոռուպցիան ու կրիմինալը շողք էին գցում այն ջանքի վրա, որը նվիրում էին ՀՀ քաղաքացիները մեր պետության կայացման ու զարգացման գործընթացին:
Անչափ հպարտ եմ ու պարտավորված, որ ծնվել եմ Չարենցի, Կոմիտասի, Մոնթեի ու մեր ժամանակի բոլոր հերոսների կերտած հայրենիքում:
Շնորհավորում եմ բոլոր այն ՀՀ հպարտ քաղաքացիներին, որոնք բարձր են պահում Հայաստանի պատիվը արտերկրում, որոնք ստեղծագործում ու արարում են Հայաստանում ու ում աշխատանքի մասին այդպես էլ չենք լսում:
Շնորհավոր տոնդ, իմ արդեն 28 տարի անկախ ու ինքնիշխան Հայաստան»։