Տաջիկստանում վիրավորվել են ռուսաստանցի պայմանագրային զինծառայողներ․ ՌԴ դեսպանությունը հետեւում է իրավիճակին
ՌԴ դեսպանությունը հետեւում է իրավիճակին, այն բանից հետո, երբ Տաջիկստանի Խատլոնի մարզի Բոխտար քաղաքում վիրավորվել են ռուսական 201-րդ ռազմաբազայի երկու զինծառայողներ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով դիվանագիտական ներկայացուցչությանը։
ՌԴ դեսպանությունը տեղեկացնում է, որ ռուսաստանցի երկու պայմանագրային զինծառայողները վիրավորվել են Բոխտար քաղաքի բնակչի գործողությունների հետեւանքով, եւ որ իրենք մշտական կապի մեջ են ռուսական 201-րդ ռազմաբազայի ղեկավարության ու Տաջիկստանի իրավապահ մարմինների հետ։
Ռուսաստանցի զինծառայողները գտնվում են Դուշանբեի հիվանդանոցներից մեկում, նրանց վիճակը բավարար է եւ կյանքին վտանգ չի սպառնում։