Անհարմար իրավիճակ․ Կյարա Ֆերանին Միլանի Նորաձեւության շաբաթվա ժամանակ մերկացրել է կուրծքը (Լուսանկար)
Հայտնի իտալացի բլոգեր եւ ինֆլյուենսեր Կյարա Ֆերանին այցելել է Alberta Ferretti ապրանքանիշի գարուն/ամառ 2020 հավաքածուի ցուցադրությանը։ Գեղեցկուհին այցի համար ընտրել է կիսաթափանցիկ, կապույտ երանգի, փայլերով մինի զգեստ։ Իտալուհու կերպարը համալրել են բարձրակրունկները, թեթեւ գանգուրները եւ արտահայտիչ աչքերով շպարը։
Ֆերանին որոշել է զգեստի տակից ներքնազգեստ չկրել, այդ իսկ պատճառով նա հերթական անգամ անհարմար իրավիճակում է հայտնվել։ Պապարացիները կարողացել են լուսանկարել նրա մերկացած կուրծքը եւ կադրերը տեղադրել են համացանցում։ Հետաքրքիրն այն է, որ հայտնի կինը ոչ մի ուշադրություն չի դարձնում այն բանին, որ հանրության առջեւ կարող է միամտաբար մերկացնել բարեմասնությունները։