ՌԴ Վոլգոգրադի մարզում կալանավորվել է «օրենքով գող» Նոդար Ջինչվելաշվիլին եւ մի քանի հեղինակություններ
ՌԴ Վոլգոգրադի մարզում կալանավորել են մի քանի մարդու, որոնք հանցավոր բարձրագույն հիերարխիայի անդամ են, հայտնում է «Ինտերֆաքսը»։
ԶԼՄ-ների տվյալներով, կալանավորվածներից մեկը «օրենքով գող» Նոդար Ջինչվելաշվիլին է (Շոշիա)։
ՆԳՆ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը նշում է, որ կալանավորվածներից մեկը 1986 թվականից մինչ այժմ, ունենալով, այսպես կոչված, «օրենքով գողի» կարգավիճակ, չգրված կանոնների համաձայն, քրեահանցագործ միջավայրի բոլոր անձանց, որոնք ունեն իրենից ավելի ցածր կարգավիճակ, պարտավորեցրել է հպատակվել իր կամքին, ցուցումներին եւ կարգադրություններին։
Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 210․1 հոդվածով (հանցավոր հիերարխիայում բարձրագույն դիրք զբաղեցնելը): Քննիչները ենթադրում են, որ այս տարի քրեական խմբավորման առաջնորդը իր ազդեցության ոլորտում անօրինական հիերարխիայի «նայող» է նշանակել 34-50 տարեկան երեք տղամարդու։
Իրավապահները «Ինտերֆաքսին» հայտնել են, որ քրեական աշխարհի չորս ներկայացուցիչները կալանավորվել են Վոլոգդայում եւ Չերեպովցիում։ Հինգերորդը ներկայում արդեն կրում է իր պատիժը։