Լուսինե Թովմասյանի եւ դստեր նոր լուսանկարը. Կարծես երկվորյակներ լինեն
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:
Գեղեցկուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ փոքրիկ Արիանայի հետ։ Մայր ու դուստր մեղմ ժպտում են Արիանան մայրիկի գրկում է նստած, իսկ քնքուշ լուսանկարին կից գեղեցկուհին որեւէ մեկնաբանություն չի թողել։