Պետերբուրգում գիշերը խոշոր բախում է տեղի ունեցել հայաստանցիների և դաղստանցիների միջև (Տեսանյութ)
Ազգային երկու փոքրամասնությունների մասնակցությամբ խմբակային ծեծկռտուքը սեպտեմբերի 21-ի գիշերը արթնացրել է Պետերբուրգի Ֆրունզեի շրջանի որոշ բնակիչների։ Բղավոցներից և կրակոցներից արթնացել են Բուխարեստյան փողոցի և Փառքի պողոտայի խաչմերուկի բնակիչները, գրում է «Ֆոնտանկա»-ն։
Տուժած տղամարդկանց թվում Հայաստանից և Դաղստանից ժամանածներ են։
«Ֆոնտանկա»-ի տվյալկներով, բախման մասին ոստիկանությանը հայտնել են առավոտյան ժամը հինգին մոտ։ Մետրոյի դեռևս չբացված «Փառքի պողոտա» կայարանի դիմաց տեղի ունեցած միջադեպին մասնակցել է 16 մարդ։ Մի պահ փոխադարձ վիրավորանքները վերաճել են ծեծկռտուքի, և մասնակիցներից մեկը հանել է դանակն ու սկսել ակտիվորեն այն թափահարել։ Հավանաբար, նույնիսկ ոմանց վնասել է, քանի որ հիվանդանոցներում հինգ մարդ է հայտնվել։