Ամենաբարձր վարձատրվող մոդելների ցանկը գլխավորել է Ժիզել Բունդհենը (լուսանկարներ)
Գեղեցկությունը կփրկի աշխարհը, իսկ դրա տիրուհիներին կազատի աղքատությունից: "Forbes" ամսագիրը կազմել է ամենամեծ գումար վաստակող մոդելների ռեյտինգային ցուցակը:
Առաջին տեղը զբաղերել է ֆոտոշոփի դեմ պայքարի ակտիվիստ, հմայիչ, սեքսուալ և երկու երեխաների մայր Ժիզել Բունդհենը: Նրան հաջողվել է վաստակել 42 մլն դոլար:Նրա եկամուտների հիմնական աղբյուրը բրազիլական կոշիկ արտադրող "Grendene" ընկերության հետ համագործակցությունն է: Բացի այդ, Ժիզելն ունի իր սեփական կոսմետիկական բրենդը` "Sejaa" անվանումով, որը թողարկում է մարմնի խնամքի համար նախատեսված էկոլոգիապես մաքուր արտադրանք և կլորիկ գումարներ է բերում մոդելին: Բացի այդ, Ժիզելը շատ մեծ պահանջարկ ունի և շատ բրենդներ հենց նրան են ընտրում իրենց մասշտաբային գովազդային արշավներին մասնակցելու համար:
Ցուցակում տեղ են գտել նաև Միրանդա Քերը, Ադրիանա Լիման և սկանդալային Քեյթ Մոսսը: