ԱՄՆ նախագահի հանդիպումն իր ուկրաինացի գործընկերոջ հետ ուժի մեջ է մնում. Այն տեղի կունենա հաջորդ շաբաթ Նյու Յորքում անցկացող ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումն իր ուկրաինացի գործընկերոջ հետ ուժի մեջ է մնում. այն տեղի կունենա հաջորդ շաբաթ Նյու Յորքում անցկացող ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում, հայտնում է Fox News-ը:
Հեռուստաալիքը նշում է, որ հանդիպումը տեղի կունենա, չնայած ուրբաթ լրատվամիջոցներում հրապարակված մերկացումներ կատարող ոմն անձի մասին տեղեկություններին, որը հայտարարել էր, թե Թրամփը Ուկրաինայի նախագահին ինչ-որ «անօրինական խոստում» է տվել հուլիսին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:
Ըստ ՄԱԿ հանդիպումների պաշտոնական ժամանակացույցի՝ Դոնալդ Թրամփը, Վլադիմիր Զելենսկին եւ մյուս երկրների 16 առաջնորդները Գլխավոր վեհաժողով կայցելեն երեքշաբթի:
Ուրբաթ Սպիտակ տանը NBC News-ի թղթակից Քելլի Օ՛Դոնելը Twitter-ում նշել էր՝ Սպիտակ տունը հաստատել է, որ Թրամփի եւ Զելենսկու հանդիպումը տեղի կունենա չորեքշաբթի:
Այս պահին դեռեւս հայտնի չէ, թե 2 երկրների առաջնորդները արդյոք կունենան դեմ առ դեմ հանդիպում: