ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Հայաստանի Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:
Գոհունակությամբ եմ ընդծում ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք էլ ավելի ամրապնդել երկկողմ կառուցողական համագործակցությունը քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ ընդլայնել գործընկերային փոխգործակցությունը Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում: Դա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին, համահունչ է կովկասյան տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովմանը:
Հարգելի Նիկոլ Վովայի,
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարեկեցություն եւ բարգավաճում»: