Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Սեպտեմբերի 21-ը ոչ միայն Անկախության օրն է, այլեւ հայի անկոտրում ոգու, ազգային միասնության, հզոր կամքի դրսեւորման խորհրդանիշը:
Դարեր շարունակ, չունենալով պետականություն, մենք չենք կորցրել ազգային ինքնությունն ու արժեքները եւ այսօր աշխարհին ներկայանում ենք մեր ուրույն մշակույթով եւ հարուստ ավանդույթներով:
Հայաստանի Հանրապետության քսանութ տարիների անկախությունը հնարավորություն է ընձեռել դառնալ միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ եւ նվաճել հաղթանակներ հանրային կյանքի տարբեր ոլորտներում: Անկախության շնորհիվ մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաեւ իրավունքի ոլորտում՝ երաշխավորելով Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքների եւ ազատությունների կյանքի կոչումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում։
Սիրելի՛ բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհավորելով այս նշանակալի տոնի առթիվ, մաղթում եմ խաղաղություն, առաջընթաց եւ բարօրություն մեր երկրին, իսկ յուրաքանչյուր քաղաքացու՝ մեծ ուրախություն եւ բազում հաջողություններ»: