Թուրքիայում աղոթքի ժամանակ մեղուները հարձակվել են մեղվապանների եւ բարձրաստիճան պաշտոնյաների վրա
Մի խումբ մեղվապաններ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ներկա էին մեղր հավաքելու արարողությանը, ենթարկվել են մեղուների հարձակման արեւելյան թուրքական նահանգում՝ Վանում, առատ բերքի համար շնորհակալական աղոթքի ժամանակ: Դեպքը նկարահանվել է եւ դարձել է սոցիալական ցանցերի իսկական հիթ, հաղորդում է Daily Sabah-ը:
Տեսանյութում երեւում է, որ մի խումբ մարդիկ, ներառյալ մեղվապաններն ու շրջանի նահանագապետը, աղոթք են կարդում: Կարճ ժամանակ անց նրանց վրա հարձակվում են մեղուները: Պաշտոնյաններն ու մեղվապանները փախնում են ագրեսիվ միջատներից: