Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին Անկախության տոնի առթիվ
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդը: Այս մասին Operativ լրատվականին տեղեկացրել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Իմ շնորհավորանքներն եմ հղում Ձերդ գերազանցությանը՝ Ազգային տոնի առթիվ և երջանկության ու բարօրության իմ ջերմ բարեմաղթանքները՝ Հայաստանի ժողովրդին»: