Էշթոն Քաթչերը դավաճանել է Դեմի Մուրին
Հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրը հուշերի մասին է գիրք է գրել։ Այն կահնվի վաճառքի սեպտեմբերի 24-ից։ Սակայն որոշ դետալներ հայտնի են դարձել լրատվամիջոցներին։ Մասնավորապես, գրքի էջերում հատկապես մի լավ անդրադարձ է կատարվել երրորդ ամուսնուն՝ Էշթոն Քաթչերին։ Նրանք ամուսնացել են 2005թ․-ին եւ ամուսնալուծվել են 2011թ․-ին։ Քաթչերը Մուրից փոքր է 15 տարով։
Ինչպես հայտնում է Radar Online-ը, դերասանուհին պատմում է, որ ամուսինն իրեն համոզել է եւս մեկ աղջկա հետ սեքս անել (սեքս երեքով)։
«Ես ցանկանում էի նրան ցույց տալ, թե ինչպիսիհիանալի եւ զվարճալի կարող եմ լինել», - խոստովանել է Մուրը՝ հավելելով, որ «երեքով սեքսի» փորձը մեծ սխալ է եղել։
Էշթոնը նաեւ դավաճանել է Դեմիին՝ 21-ամյա աղջկա հետ, իրենց տանը, երբ դերասանուհին տանը չի եղել։ Այդ աղջկա հետ նա ծանոթացել է Մուրի դստեր հետ բոուլինգ խաղալիս։
Այն ժամանակ Էշթոնն արդարանում էր, որ օտար մարդու ինտիմ կյանք մտցնելուց հետո իր մոտ թույլատրելիի սահմանը խախտվել էր։ Դեմին համբերել է։Մինչեւ վերջապես չի իմացել, որ Քաթչերը կրկին դավաճանել է իրեն։ 22-ամյա Սառա Լիլը հրապարակավ պատմել է նրանց սեքսի մանրամասները։ Սա դերասանուհու համբերության վերջին կաթիլն էր։ 2011թ․-ի նոյեմբերի 11-ին Քաթչերը լքել է Դեմիին։ Պածտոնապես նրանք բաժանվել են 2 տարի անց։