Քորթնի Քարդաշյանը՝ 60-ականների լողազգեստով (Լուսանկար)
Քարդաշյանը-Ջեններ ընտանիքի ավագ քույր Քորթնի Քարդաշյանը նորաձեւություն է մտցնում 60-ականների ոճով լողազգեստները։ Մոդելը փորձել է մի քանի տարբերակ, որոնք տարածված ու հայտնի կլինեն հաջորդ սեզոնին։ «Կրքոտ» ֆոտոշարքը տեղի է ունեցել Լոս Անջելեսի ընտանեկան ակումբի տարածքում։
Քորթնին նախընտրել է բաց երանգի լողազգեստ։ Մոդելն արձակել է երկար վարսերը եւ ներկայացել է նեյտրալ շպարով։ Իր կերպարը նա համալրել է արեւային ակնոցը։
Աստղը դաստիարակում է քաղաքացիական ամուսնուց՝ Սքոթ Դիսիկից ծնված երեք երեխաներին։ Ավագ որդին՝ Մեյսոնը, արդեն հաճախում է դպրոց, դուստրը՝ Պենելոպեն նոր-նոր է սկսել իր ուսումը։ Աստղային մայրիկը երկրպագուներին ներկայացրել է նաեւ, թե ինչպես է երեխաների հետ ժամանակ անցկացնում։
Քարդաշյանը սովորական լոգարանի խալաթով էր, իսկ Պենելոպեն՝ ոճային լողազգեստով։ «Իմ լավագույն ընկերուհին», - կադրին կից հուզիչ գրել է Քորթնին։