Արարատի մարզում ГАЗ 3102-ը մխրճվել է ЗИЛ բեռնատարի մեջ․ կա վիրավոր (Լուսանկարներ)
Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Ոսկետափ գյուղի բնակիչ, 29-ամյա Մ. Գ.-ն իր վարած ГАЗ 3102 մակնիշի 36 ԼD 448 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, բախվել է համագյուղացի, 32-ամյա Ա. Ս.-ի վարած ЗИЛ 130 մակնիշի 35 QX 033 համարանիշի ավտոմեքենային, հաղորդում է Shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Պիլիպոսյանի գլխավորությամբ: