ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ԿԲ-ի և Զարգացման ազգային հիմնադրամի դեմ
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել Իրանի Կենտրոնական բանկի, Զարգացման ազգային հիմնադրամի եւ Etemad Tejarate Pars Co ընկերության դեմ, որը, ինչպես հայտարարել են ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները, օգտագործվում է իրանյան ռազմական գնումների համար ֆինանսական փոխանցումները կոծկելու համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությանը:
«Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Իրանի լկտի հարձակումն անընդունելի է»,-հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը: «Մենք շարունակում ենք առավելագույն ճնշման արշավը»,-լրագրողներին հայտարարել է Մնուչինը: «Այժմ մենք անջատել ենք Իրանի ֆինանսավորման բոլոր աղբյուրները»:
Թրամփի վարչակազմը սահմանել է պատժամիջոցների լայն սպեկտր 2015 թվականին իրանյան միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո: Պատժամիջոցները ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի պատճառով Թեհրանի վրա տնտեսական ճնշում գործադրելու ուժեղացման արշավի մասն են:
Պատժամիջոցների վերջին փուլը վերաբերել է Իրանի ԱԳ նախարարին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, տիեզերական գործակալություններին եւ տարբեր ցանցերին, որոնք, ըստ Վաշինգտոնի, օգնել են ակտիվացնել Իրանի միջուկային ծրագիրը: