Սոֆի Լորենը դարձավ 85 տարեկան (Լուսանկարներ)
Այսօր` սեպտեմբերի 20-ին, ծննդյան 85-ամյակն է նշում աշխարի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ լեգենդար դերասանուհի Սոֆի Լորենը:
Լորենը կարիերան սկսել է գեղեցկության մրցույթներից, երբ նա դեռ 14 տարեկան էր, հետո նա դարձավ մոդել, այնուհետեւ՝ դերասանուհի: Նա մի քանի հեղինակավոր կինոփառատոնների մրցանակակիր է, որոցից է, օրինակ, «Ոսկե գլոբուս»-ը:
Դերասանուհին հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիսք են՝ «Երեկ, այսօր, վաղը», «Արեւածաղիկներ», «Լողացող տնակը», «Ինչպիսի կին է», «Ինը» եւ այլն:
Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գեղեցկուհու մտքերից մի քանիսը:
«Եթե լաց չես եղել, աչքերդ չեն կարող գեղեցիկ լինել»:
«Երիտասարդությունը մի շատրվան է՝ մտքերի, տաղանդի եւ այն ստեղծագործությունների, որոնք դու բերում ես քո եւ քո սիրելիների կայնք: Եթե սովորես այս ամենին, կկարողանաս հաղթել տարիքիդ»:
«Երբեք չեմ փորձել ջնջել անցյալի հուշերը, չնայած՝ դրանցից շատերը ցավոտ են եղել: Չեմ հասկանում մարդկանց, որոնք փախչում են իրենց անցյալից, չէ՞ որ, այն ձեւավորել է ձեր անձը»:
«Ես շատ ամաչկոտ եմ, եւ երբեք չեմ փորձել խաղալ թատրոնում»:
«Սեքսուալությունը 50 տոկոսով այն է, ինչ դու ունես, 50 տոկոսով՝ այն, ինչ մարդիկ են մտածում, թե ունես»:
«Ես բախտավոր եմ այնքանով, որ ունեմ շատ գեղեցիկ մայրիկ»:
«Սեքս խորհրդանիշ ծնվում են, ոչ թե դառնում: Երբ դու ծնվել ես սեքսուալությամբ, այն կպահպանես անգամ 100 տարեկանում»:
«Սխալ է մտածել՝ եթե դպրոցն ավարտել ես, ուրեմն էլ՝ սովորելու ոչինչ չունես»:
«Ես դեմ եմ ցանկացած տիպի պատերազմի»:
«Ես քայլում եմ ու քայլում: Դա շատ լավ է սրտի համար»: