Աշխարհի գավաթ․ Արոնյանը ոչ ոքի խաղաց 1/8 եզրափակիչի առաջին պարտիայում
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունում սեպտեմբերի 20-ին մեկնարկեց 1/8 եզրափակիչը։
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը (2758) մրցում է վիետնամցի Լե Կուանգ Լիեմի (2708)։ Առաջին պարտիայում Արոնյանը խաղաց սեւ ֆիգուրներով։ 31-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի։ Երկրորդ պարտիան տեղի կունենա սեպտեմբերի 21-ին։ Հավասարության դեպքում, սեպտեմբերի 22-ին կանցկացվի թայ-բրեյք։
1/8 եզրափակիչի մյուս զույգերում մրցում են չինացի Դին Լիրենն ու ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոն, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն ու ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգես Պերեսը, ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովն ու ամերիկացի Ուեսլի Սոն, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ու չինացի Յանջի Յուն, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան ու ամերիկացի Ջեֆրի Սյոնգը, ադրբեջանցիներ Շաքրիյար Մամեդյարովն ու Թեյմուր Ռաջաբովը եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը։