Սորոսի գրանտներով են հավաքագրվել ՊՊԾ գունդ մտած եւ 3 ոստիկանների սպանած «Սասնա ծռերը». Մալյան
Ջորջ Սորոսը շատ ակտիվ իր պետականաքանդ գործունեությունը ծավալում է մեր երկրում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 20-ին, լրագրողներին ասաց «Վետո» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը:
«Սորոսը շատ ակտիվ իր պետականաքանդ գործունեությունը ծավալում է մեր երկրում, բավական մեծ ու խոշոր գործակալական ցանց է ստեղծել մեր երկրում, ամենաստոր մարդկանց, որոնք հանուն փողի ամեն ինչի պատրաստ են»,- ասաց նա:
Մալյանը նշեց, որ այդ գործակալական ցանցն ունի իր ուժային բլոկը, դրանք են` «Սորոսի ծռերը»:
«Ինչպես գիտեք այդ մարդկանց հավաքագրած Գարեգին Չուգասզյանը հիմնադրել է այս գրասենյակը, այս գրասենյակի առաջին գործադիր տնօրենն է եղել եւ ես կասկածներ ունեմ, որ այս հիմնադրամի գրանտներովէլ ֆինանսավորվել են այն մարդկանց, ովքեր 3 տարի առաջ մտան ՊՊԾ գունդ եւ սպանեցին 3 ոստիկանների»,- ասաց նա:
Նշենք, որ «ՎԵՏՕ» շարժման մասնակիցներն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ»-ի հայաստանյան մասնաճյուղի դիմաց բացեցին «Բաց հասարակության հիմնադրամների» հիմնադիր Ջորջ Սորոսի արձանը: