Բլոգերն ավտովթարի զոհ է դարձել ուղիղ եթերում (Լուսանկար)
Բլոգեր Դանիալ Խանը և նրա ընկերները զոհվել են ավտովթարի հետևանքով ուղիղ հեռարձակման ժամանակ: Ինչպես հաղորդում է geo.tv-ն, ՃՏՊ-ն տեղի է ունեցել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:
TikTok-ի աստղը և նրա երեք ընկերները ընթացել են արագընթաց ավտոմայրուղով: Նրանք մեծ արագության տակ բախվել են բեռնատարին և մեքենան կողաշրջվել է: Վարորդը և երեք ուղևորները կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են ստացել: Վթարի պահը հայտնվել է Խանի հեռարձակման մեջ:
Ոստիկանության տվյալներով, մեքենայի վարորդը գերազանցել է թույլատրելի արագությունը: Տղաներից երեքը տեղում մահացել են, չորրորդը մահացել է Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտում (PIMS). նրա կյանքը փրկել չի հաջողվել: Զոհվածները եղել են 20-ից 22 տարեկան:
Խանը TikTok հարթակում ճանաչված տեսաբլոգեր էր, գրեթե 200 հազար բաժանորդ ուներ: