Լոնդոնում ավարտվեց նորաձևության շաբաթը․ ամենագեղեցիկ street style կերպարները
Լոնդոնում ավարտվեց Նորաձևության շաբաթը, որը հավաքել էր աշխարհի ամենահայտնի դեմքերին, դիզայներներին, մոդելներին ու նորձևության աշխարհի սիրահարներին։ Ոչ պակաս հետաքրքիր տեսք ունեին լոնդոնյան փողոցներով զբոսնող հյուրերը, որոնք իրականում հագուստների ցնցող համադրությամբ էին։
Նորաձևության շաբաթվա շրջանակներում կարելի էր հանդիպել վառ «աութֆիթեր», որոնցում միջոցառման հյուրերը միացրել էին բրիտանական ոճն ու թրենդային դետալները։
Նորաձևության մայրաքաղաքում լոնդոնյան հարյուրավոր նորաձևության սիրահարներ փորձարկումներ են արել գույների, չափսերի և կտորների հետ։ Պապարացիների կողմից արված լուսանկարներում կարելի է տեսնել էկո կաշվից էլեմենտներ, անիմալիստական պրինտներ, կոստյումներ, միդի կիսաշրջազգեստներ, over-size ժակետներ, ամառային բարձրակրունկներ և այլն։