ԱՄՆ-ում ատամի ցավի դեմ միջոցը կնոջ արյունը կապույտ է դարձրել
Նյու Յորքի 25-ամյա բնակչուհու արյունը կապույտ է դարձել ատամի ցավի դեմ դեղամիջոց օգտագործելուց հետո, հայտնում է Daily Mail-ը:
Կինն առանց բժշկի հետ խորհրդակցելու, տեղի դեղատներից մեկից գնել է ցավազրկող, որը բենզոկաին է պարունակում: Քնելուց առաջ նա խմել է գրեթե ամբողջ տարան: Առավոտյան ինքնազգացողության վատթարացման պատճառով դիմել է բժիշկներին:
Բուժաշխատողները որոշել են նրա զարկերակից արյուն վերցնել և ցնցվել են՝ տեսնելով մուգ կապույտ արյուն: Կնոջ ոտքերը ևս կապտել էին: