ԱՄՆ զինվորականները հյուսիսից սպառնալիքները մեղմելու ուղիների մասին խորհրդատվություն են տալիս Սաուդյան Արաբիային
Ամերիկյան զինվորականները սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումից հետո հյուսիսից սպառնալիքները մեղմելու ճանապարհների մասին խորհրդատվություն են տալիս Սաուդյան Արաբիային, հայտնում է Reuters-ը։
Պենտագոնի ներկայացուցիչը հրաժարվել է տեղեկացնել, թե համարում են արդյոք ամերիկյան զինվորականները, որ անօդաչուների եւ հրթիռների օգտագործմամբ գրոհն իրականացվել է Իրանի տարածքից։ «Մենք չենք պատրաստվում իրադարձություններից առաջ ընկնել»,- հայտարարել է մամուլի քարտուղար Ջոնաթան Հոֆմանը՝ հավելելով, թե կան նշաններ, որոնք վկայում են, որ հարձակման մեջ Թեհրանն է մեղավոր։
Նշենք, որ ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան հարձակումների մեջ Իրանին են մեղադրում։ Վերջինը կտրականապես հերքում է մեղադրանքները։