Կիևում աղյուսով հարվածել են պատգամավորի գլխին (լուսանկար)
Կիևում հարձակվել են Ռադայի պատգամավոր Վլադիմիր Նազարենկոյի վրա: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին, երբ պատգամավորը կատարում էր իր պարտականությունները: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով «Ազատություն» համաուկրաինական միավորման մամլո հաղորդագրությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակման ժամանակ Վլադիմիրը գտնվել է Ժելեզնոդորոժնի, 32 փողոցում՝ ապօրինի կառուցված շինության տարածքում: Իրավիճակի մասին պարզաբանումներ ստանալիս պատգամավորը գլխին հարված է ստացել:
Պատգամավորի վիճակը գնահատվել է նորմալ:
Հարձակվողը ձերբակալվել է: