Մահացել է հայտնի հայազգի դերասան Շառլ Ժերարը (Նուբար Աճեմյան)
Հայտնի ֆրանսիացի դերասան Շառլ Ժերարը մահացել է 92 տարեկան հասակում, Փարիզի հիվանդանոցներից մեկում, հայտնում է en24.news-ը։
Ժերարը ծնվել է 1926թ․ դեկտեմբերի 1-ին՝ Մարսելում, հայկական ընտանիքում։ Նկարահանվել է Ռ.Պոտիեյի «Ճակատագիր» ֆիլմում։ Նրան հռչակ և ճանաչում է բերել «Փամփուշտը տակառում» ֆիլմը։
Խաղացել է դերասաններ Ժան Պոլ Բելմոնդոյի, Պիեռ Ռիշարի, Լինո Վենտուրայի և այլոց հետ, աշխատել ֆրանսիական կինոյի հայտնի ռեժիսորների Կլոդ Զադինի, Ֆրանսիս Վեբերի, Կլոդ Լելուշի, Անրի Վեռնոյի հետ։