Էրդողանը Իսրայելի հետ կապված սկանդալային հայտարարություն է արել
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կուսակիցների հետ հանդիպման ժամանակ սկանդալային հայտարարություն է արել: Էրդողանն անդրադարձել է նաև եգիպտոսյան իրադարձություններին:
Էրդողանը հիշեցրել է 2011թ. ընտրությունների նախաշեմին Ֆրանսիայի հրեաներից մեկի ասած խոսքերն այն մասին, որ Եգիպտոսում «Մահմեդական եղբայրները» եթե անգամ հաղթեն ընտրություններում, միևնույն է, վերջնական արդյունքում չեն հաղթանակելու, որովհետև ժողովրդավարությունը դա միայն ընտրությունները չեն: Նրա խոսքով` այս պահին Եգիպտոսում հենց այդ տրամաբանությունն է օգտագործվում: Էրդողանի խոսքով` դեմոկրատիայի ճանապարհը ընտրություններով է անցնում, իսկ քվեատուփը հենց ազգային կամքի դրսևորումն է: