Գեղարքունիքում բախվել են Honda-ն ու մրգով բարձած Ford-ը. վերջինս էլ բախվել է երկաթե արգելապատնեշին. կա վիրավոր (Լուսանկարներ)
Գեղարքունիքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 05:30-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17.6--րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Ա. Ա.-ի վարած Ford Transit մակնիշի 24 ԼՕ 128 համարանիշի եւ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Ա. Հ.-ի վարած Honda մակնիշի 35 NV 050 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Ա. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառ բժշկական կենտրոն:
Աղբյուրը հայտնում է, որ բախման հետեւանքով Ford-ը, որը բարձված է եղել մրգերով, բախվել է երկաթե արգելապատնեշին: