Եկատերինբուրգում կրակոցներով ծեծկռտուքը կատարել է եզդի և հայկական սփյուռքի ներկայացուցիչ ձեռներեցների 2 խումբ
Եկատերինբուրգում նախօրեին քաղաքային «Տագանսկի ռյադ» շուկայում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք:
«Արգումենտի ի ֆակտի. Ուրալը», վկայակոչելով սեփական աղբյուրին, հայտնում է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել շուկայի հայ եւ եզդի ձռներեցների միջեւ:
«Սկսված վեճը փոխանցվել է ծեծկռտուքի, այնուհետեւ գործադրվել է տրավմատիկ զենք: Բարեբախտաբար, վիճաբանող կողմերը միմյանց ծանր վնասվածքներ չեն պատճառել, ոչ ոք հոսպիտալացման կարիք չի ունեցել»,- նշում է պարբերականը:
Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ վիճաբանությունն ազգային հիմք չունի, այն տեղի է ունեցել ձեռներեցների 2 խմբի տնտեսական շահերի պատճառով: