Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Ադրբեջանում գերի ընկած հայ զինծառայող Հակող Ինջիղուլյանի հետ: Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Իլահա Հուսեյնովան: Նրա խոսքով` հանդիպումը կայացել է այսօր: Կոմիտեի միջոցով ռազմագերին և նրա ընտանիքը փոխանակակվել են ինֆորմացիայով:
Հիշեցնենք, որ որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 03:00-ի սահմաններում հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը' տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով, մոլորվել էր և պատահմամբ հատել հայ-ադրբեջանական սահմանը: