ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է ամերիկա-մեքսիկական սահմանի այն հատվածը, որտեղ պատ է կառուցվում անլեգալ միգրացիայի դեմ պայքարի նպատակով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է ամերիկա-մեքսիկական սահմանի այն հատվածը, որտեղ պատ է կառուցվում անլեգալ միգրացիայի դեմ պայքարի նպատակով։ Նշվում է, որ ԱՄՆ ղեկավարը ստորագրել է կառույցի վրա։
Տեսանյութն այդ մասին Թվիթերի իր էջում տեղադրել է ինքը՝ Թրամփը, տեղեկացնում է RT-ն։
Ինչպես գրում է The Hill-ը, ԱՄՆ նախագահը նշել է, որ կառուցվող պատը ջերմություն է կլանում, որպեսզի դրանով մագլցել փորձող անլեգալ լեռնագնացների համար ավելի դժվար լինի հատել սահմանը։
«Կարելի է այս պատի վրա ձվածեղ անել»,- ասել է նա։