Ով է Ջիգարխանյանի որդու ընտրյալը (Լուսանկարներ)
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին «Пусть говорят» հաղորդման տաղավարում պատմել է իր նոր հարաբերությունների մասին։ Ստեփանը մոտ ապագայում նախատեսում է փոխել իր ընտանեկան կարգավիճակը։
Պարզվում է, որ նա ռոմանտիկ հարաբերություններ ունի Օլգա Մարտինովայի հետ, որն ավելի վաղ ապրել է Վադիմ Կազաչենկոյի հետ եւ նրանից որդի ունի։ Սկզբում Ստեփանին նրա հետ տեսել են մայրաքաղաքի սրճարաններից մեկում, իսկ օրերս նրանք միասին հանգստացել են Դուբայում։ «Մենք ենթադրում ենք, կյանքը դասավորում է։ Իմ կարծիքով հարաբերությունների նախաձեռնողը ես եմ եղել», - նշել է Ջիգարխանյանի խորթ որդին։
Բացի Ստեփանի եւ Օլգայի հարաբերություններից, բոլորին հետաքրքրել է նաեւ մեկ այլ պատմություն։ Վերջերս հայտնի է դարձել, որ Արմեն Ջիգարխանյանը միացել է նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ։ Նրանց ամուսնությունը ճգնաժամ էր ապրել մի քանի տարի առաջ, երբ դերասանի կինը մեկենլ էր ԱՄՆ, իսկ նա մնացել էր Ռուսաստանում։ Այժմ նրանք կրկին միասին են։ «Արմեն Բորիսովիչն այնքան իմաստուն մարդ է, որ ինչ խոսում է կարելի է լսել մի տարիքում, իսկ հետո մեկ այլ։ Ինչպես գրքի հետ է», - «СтарХит»-ը ցիտում է Ստեփանին։