Փոքր տարիքից անհրաժեշտ է հետևել երեխաների սննդակարգին
Ներկա պահին ավելորդ քաշը շատերին է տանջում: Հատկապես վերջին ժամանակներս այն նկատելի է նաև երեխաների շրջանում: Երեխաներին անհրաժեշտ է մատուցել ճիշտ մթերքներ, որոնք հագեցած կլինեն վիտամիններով: Երեխաների գիրացումը կապված է ոչ միայն սննդակարգի, այլև քիչ շարժվելու հետ: Այս եզրահանգմանը եկել են գիտնականները:
Մարդիկ ոչ առողջ ապրելակերպ են վարում փոքր տարիքից սկսած: Մինչ քաշի դեմ պայքարելն, անհրաժեշտ է անցնել համապատասխան ստուգումներ, որպեսզի այդպիսով հստակեցվեն հետագա անելիքները: Անհրաժեշտ է օգտագործել միայն բնական հյութեր և խուսափել գազավորված ըմպելիքներից, քանի որ դրանք երեխաների գիրացման պատճառներից մեկն են:
Գիտնականները խորհուրդ են տալիս հնարավորինս շատ լինել բնության գրկում և հաճախակի զբոսնել' հատկապես երեկոյան ժամերին: Երեխաների առողջ լինելը մեծ մասամբ կախված է ծնողների հետևողականությամբ: