Հրապարակվել է բրիտանացի թագաժառանգի առաջին լուսանկարը
Բրիտանիայում հրապարակվել է հուլիսի 22-ին ծնված թագաժառանգ Ջորջ Ալեքսանդր Լուիի առաջին լուսանկարը: Երիտասարդ ծնողները երեխային լուսանկարելու համար չեն հրավիրել պրոֆեսիոնալ լուսանկարիչների:
Բրիտանացի ապագա թագաժառանգի լուսանկարի հեղինակը նրա պապիկն էր՝ Մայքլ Միդլթոնը: Լուսանկարում Քեյթը, Ուիլիամը և Ջորջն են` Միդլթոնների առանձնատան այգում: Լուսանկարների քննադատներն ասել են, որ այն անհաջող է ստացվել: