Բելլա Հադիդը ի ցույց է դրել մարմնի ինտիմ հատվածները. (Լուսանկարներ)
Պաղեստինյան արմատներով ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը հանրության մեջ հայտնվել է համարձակ հագուստով։ Լուսանկարները հրապարակել է Vogue-ը։
Մոտավորապես մեկ ամիս առաջ ոճի կտրուկ փոփոխության դիմած մոդելին պապարացիները «բռնացրել են», երբ նա հագեցած օրվանից հետո վերադառնում էր հյուրանոց։
Հադիդը լոնդոնյան փողոցներով շրջել է Burberry նորաձեւության տան ցուցադրումից հետո, որում նա մասնակցում էր նորաձեւության շաբաթի շրջանակներում։ 90-ականների ոճի ժակետի տակից նա կրում էր կիսաթափանցիկ տոպ, որը ցուցադրել է նրա բարեմասնությունները։ Սակայն նա չէր էլ ջանում թաքցնել դրանք, ավելին, մտադրված վերնահագուստը ազատ էր թողել։
Իր կերպարը մոդելը համալրել է 2000-ականների սրածայր կոշիկներով, փոքրիկ պայուսակով, օվալաձեւ արեւային ակնոցով։